Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս

«Ըստ ամենայնի, անհրաժեշտ է բոլորին տեղեկացնել այն պահանջների մասին, որոնք թուրք-ադրբեջանական միությունը փորձում է պարտադրել հայ ժողովրդին և ողջ հայությանը»,- գրել է Ճշմարիտյանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարարը կարծում է, որ հայ հանրության զգալի մասը տեղյակ չէ թուրք-ադրբեջանական միության կողմից Հայաստանին առաջադրված պահանջներին։ Նա ներկայացրել է այս պահանջների ցանկը.
— պաշտոնապես հրաժարվել հիշատակել Արցախի Հանրապետությունը և առավել ևս հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից,
— պաշտոնապես հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջից,
— ընդունել Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրություն՝ չեղյալ համարելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը,
— փոխել Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ հանելով Արարատ լեռան պատկերը, - կրճատել ՀՀ զինված ուժերի թվաքանակը և դադարեցնել զենք-զինամթերքի գնումը,
— հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ միջազգային հարթակներում ներկայացված բոլոր հայցերից և դիմումներից,
- խաղաղության պայմանագիր կնքել բացառապես Ադրբեջանի առաջարկած պայմաններով,
- նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը սահմանազատման և սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող սահմանային տարածքները և դուրս բերել հայկական զինված ուժերը իրենց դիրքերից,
- Ադրբեջանին փոխանցել Հայաստանին պատկանող այլ տարածքներ՝ դրանք անվանելով միջանցքներ կամ այլ անվանումներ,
— Սևանա լիճը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս,
— դադարեցնել Հայկական ատոմակայանի շահագործումը
- մոռանալ Բաքվի բանտերում պահվող պատանդների ու ռազմագերիների մասին և երբեք չպահանջել նրանց արտահանձնումը Հայաստանին:
Նախկին նախարարի խոսքով, եթե վերը նշված պահանջները կատարվեն, ապա Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել իր անվտանգության ապահովման ավանդական ուղիներից և ամբողջովին կախված լինել Ադրբեջանի և Թուրքիայի բարերարությունից։
«Եթե փորձենք տրամաբանորեն մտածել և մի քիչ ավելին կանխատեսել, ապա կստացվի, որ թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության կազմաքանդումն է և Հայաստանի հայաթափումը»,- եզրափակել է Ճշմարիտյանը։