Կրասնոդարի երկրամասում սպանվել է քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկին»          Հայաստանը պատրաստ է ստորագրել Մինսկի խումբը լուծարելու մասին նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը       Խոշոր վթար Իսակովի պողոտայում, բախվել են «Ford Fusion» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները    

18 մայիս 2024 20:33

Ողբերգական դեպք Երևանի բժշկական կենտրոններից մեկում. 47-ամյա ծննդկան է մահացել

Ողբերգական դեպք «Շենգավիթ» բժշկական կենտրոնում. 47-ամյա ծննդկան է մահացելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում Երևանի հիվանդանոցներից մեկում ծննդկան է մահացել:Հիվանդանոց է մեկնել ոստիկակնության Շենգավիթի բաժնի հերթպահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 
 
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայարփի Ս.-ն է, ով հղիության ընթացքում 1 ամիս ժամկետով գտնվել է այդ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, և այդ օրը առավոտյան, դեռևս անհայտ հանգամանքներում, հանկարծամահ է եղել:Դեպքի փաստով Շենավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր