Երևանում «Nissan»-ը բախվել է կայանած «MINI Cooper»-ին․ կան տուժածներ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 26-ի համար       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ    

21 մայիս 2024 15:16

Տեսանյութ.Դա ամենահարմար տարբերակներից մեկն է. չի բացառվում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով

Դա ամենահարմար տարբերակներից մեկն է. չի բացառվում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքովՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ նույն՝ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով, որով այժմ իրականացվում է սահմանազատումը Տավուշի հատվածում։ Այս մասին նա ասաց այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։


«Դա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմարը: Կարելի է վիճել մեկ-երկու տարբերակի միջև, բայց երբ Սովետական Միությունն այդ սահմանները գծել է, իրենք հիմնականում, միգուցե տեղում հատուկ նաև նպատակ ունենալով, հստակ գծել են Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանը, որովհետև դրանք եղել են Սովետական Միության արտաքին քարտեզները: Բայց մնացած քարտեզներն իրենք հնարավորինս խառնել են, ասել են՝ մեր վարչական տարածքն է: Եվ խնդիրը քարտեզների մեջ եղել է միշտ հստակ փաստաթուղթ գտնել, որտեղ երկուստեք բան կա: Հիմա գտել ենք, ունենք»,- ասաց նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այդ քարտեզները շատ քիչ են տարբերվում իրարից, և խոսքը մասշտաբների տարբերության մասին է:
«Ճիշտ է, խոսքը մետրերի մասին է, բայց այդ մետրը կարող է ինչ-որ բան փոխել հողի վրա, [խոսքը] մասշտաբների մասին է: Մասշտաբավորման տրամաբանության մեջ կա 1-ը 100 հազարի, 1-ը՝ 50 հազարի, 1-ը՝ 25 հազարի մասշտաբային քարտեզ, և այս տարբերակն այս պահի դրությամբ ամենաընդունելին է: Մեզ համար նույնպես շատ ընդունելի տարբերակ է»,- ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր