Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար          Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ»    

30 մայիս 2024 11:08

Տեսանյութ.Մեքսիկայում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

Մեքսիկայում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակՄեքսիկայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ գնդակահարել են քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:

Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բարիենտոսը գտնվել է բասկետբոլի դաշտում՝ ընտրողների խմբի մեջ, երբ անհայտ անձը մոտեցել է նրան թիկունքից, հանել ատրճանակը և մի քանի անգամ կրակել գլխին։ 
Սոցիալական ցանցերում հրապարակվել են սպանության կադրեր՝ լսվում է առնվազն 15 կրակոց։

Համապետական ընտրությունները Մեքսիկայում տեղի կունենան հունիսի 2-ին։ Մեքսիկացիները կընտրեն նոր նախագահ, ինչպես նաև Պատգամավորների պալատի 500 և Սենատի 128 անդամի, ինը նահանգապետի և 19 հազար ՏԻՄ պաշտոնյայի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր