21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

31 մայիս 2024 09:58

Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»

Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին տարբեր կալիբրի պաշտոնյաներ կամուրջներ են փնտրում՝ Բագրատ սրբազանի հետ հարաբերություններ հաստատելու, նաեւ իրենց համակրանքը եւ աջակցության պատրաստակամությունը նրան փոխանցելու համար։
 
Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ տալիս» Նիկոլ Փաշինյանից եւ ուշի-ուշով հետեւում են հակաիշխանական շարժման ընթացքին եւ անհամբեր սպասում նրա հաջողություններին։
 
Թվում է, թե շարժումը լայնածավալ չէ, եւ իշխանությունն էլ շարունակ խոսում է դրա մարելու մասին, բայց բանն այն է, որ իշխանության դիրքերը խիստ խարխլված են` անկախ շարժման թափից, եւ այն հազիվ երերում է` ամեն մի հուժկու հարվածից ընկնելու պատրաստ:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր