Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 մայիս 2024 11:29

Կրասնոդարում փակվել են ՌԴ ՊՆ պաշտոնյային կաշառք տալու համար կասկածվող Լյովա Մարտիրոսյանին պատկանող հյուրանոցը, ճաշարանը և խանութը

Կրասնոդարում փակվել են ՌԴ ՊՆ պաշտոնյային կաշառք տալու համար կասկածվող Լյովա Մարտիրոսյանին պատկանող հյուրանոցը, ճաշարանը և խանութըՌԴ ՊՆ գլխավոր կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովի գործի շրջանակում ենթադրյալ կաշառք տվող Լյովա Մարտիրոսյանին պատկանող և Կրասնոդարում գտնվող հյուրանոցը, ճաշարանը և մթերային խանութը փակվել են, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նրա «Դրախտ» (Рай) կոչվող հյուրանոցը, մթերային խանութը և սրճարանը գտնվում են Կրասնոդարի բարձրագույն զինվորական դպրոցի դիմաց։

Մոտ երկու շաբաթ է, ինչ խանութը փակ է, իսկ սրճարանի դռան վրա փակցված է «ժամանակավոր փակ» ցուցանակ։ Հյուրանոցում այցելուներ չկան, աշխատակիցն ասել է, որ այժմ հնարավոր չի լինի սենյակ վարձել։

Մոտակա սննդի օբյեկտի սեփականատիրոջ խոսքով՝ Մարտիրոսյանն իր բիզնեսը բացել էր այս տարի։

Կրասնոդարցի գործարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար: Ըստ հետաքննության՝ Կուզնեցովը, ծառայության բերումով անձամբ ծանոթ լինելով Մարտիրոսյանի հետ, որոշել է կաշառք ստանալ՝ «կատարելու համար գործողություններ, որոնցով կարող է նպաստել՝ ելնելով իր պաշտոնեական դիրքից, պաշտոնի նշանակությունից և հեղինակությունից, ինչպես նաև ընդհանուր հովանավորչության համար՝ կատարելով կաշառք տվողի շահերից բխող ծառայությունը»,-հաղորդվում է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների թելեգրամյան ալիքում։

Կուզնեցովն ու Մարտիրոսյանը ձերբակալվել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր