Օկուպացված Արցախում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ. Ալիևը մտադիր է մինչև տարևերջ բնակեցնել 20 հազար մարդ          Ողբերգական դեպք Սյունիքում. ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, 4-ամյա աղջնակը մահացել է       Հուլիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 մայիս 2024 13:24

Տեսանյութ. Թող փորձեն խփել, կստանան այն, ինչ uտանալու են․ Սրբազանը՝ բերետավnրների մասին

Թող փորձեն խ փել, կստանան այն, ինչ uտանալու են․ Սրբազանը՝ բերետավnրների մասին«Այդ մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ոչ թե ճիշտ այլ ճշտագույն ճանապարհի վրա ենք»,-երթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով ադրբեջանական փորձագիտական շրջանում շրջանառվող կարծիքը, թե Ադրբեջանը պետք է հատուկ նշանակության ուժեր ուղարկի Հայաստան՝ Սրբազան շարժման դեմ։

Նա հայտնեց, որ Փաշինյանին աջակցության այդ կոչերը Սրբազան շարժմանը հետ չեն պահելու պայքարից։

Բագրատ Սրբազանն արձագանքեց իշխանական քարոզչամեքենայի տարածած այն հայտարարությանը, թե շարժումը ցանկանում է քաղաքացիների արյունը հեղել։

«Ես միշտ ասել եմ, որ իրենք թող հայելի դնեն և տեսնեն, թե իրենք միշտ ինչպիսի արյուն են հեղել և ում արյունն են հղում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր, թե՛ բարոյական։ Արյունն էլ, ամեն ինչն էլ իրենց վրա է և այս ամբոջը դրա վկայությունն է»,-հայտարարեց Սրբազանը։

Պատասխանելով իրեն ոստիկանական օպերատիվ ծառայությունների ուժեղացված հետևելու մասին հարցին՝ Սրբազանն ասաց, որ նախորդ օրը օպերատիվ ծառայողներից ոչ ոք չի եղել իր շրջակայքում։

«Գիշերը մի հոգի փախել է, այսօր առավոտյան մեկ հոգու բացահայտել ենք։ Տղան եկել, ասել է, որ ուղղակի ծառայություն է իրականացնում։ Օրհնություն է խնմդրել, օրհնել եմ, բայց նաև ասել, որ եթե չեն կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում, այդ հալածանքը միշտ լինելու է և պետք է ծառայեն պետությանը, ոչ թե անձին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր