10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

31 մայիս 2024 12:42

Դեբետի հնարավոր վարարման կամ հնարավոր աղետի պատրաստվելու հրահանգ տեղական իշխանություններից չի եղել. Այրումի բնակիչ

Դեբետի հնարավոր վարարման կամ հնարավոր աղետի պատրաստվելու հրահանգ տեղական իշխանություններից չի եղել. Այրումի բնակիչՁորագետ եւ Դաբետ գետերի հնարավոր վարարման մասին տեղեկություն ունենալով հանդերձ՝ տեղական ինքնակառավարման մարմինները եւ ոչ էլ համապատասխան գերատեսչությունները բնակչությանը չեն նախապատրաստել հնարավոր ջրհեղեղին։


«Մեր գյուղից մինչև Ալավերդի 28 կմ է, բայց նախ պետք է գնալ Ախթալա, որը 8 կմ, իսկ այնտեղից Ալավերդի արդեն 36 կմ է»,- «Փաստինֆո»-ին ասաց Այրում գյուղի բնակիչ, 8 երեխայի հայր Արմեն Ասրյանը՝ ավելացնելով, որ Ախթալայից հետիոտնի համար նախատեսված անցումով կկարողանան Ալավերդի գնալ։ Ճիշտ է, հեռու է, բայց նրա փոխանցմամբ, հնարավոր է։


Մեր զրուցակիցը պատմեց, որ դեռ ոչ մեքենայի ճանապարհ կա, ոչ էլ վառելիք, որ մեքենա լիցքավորեն։ «Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք Արմեն Ասրյանի ընտանիքը տեղեկացված եղել է հնարավոր վարարման մասին եւ ինչ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնեն այն տեղի ունենալու դեպքում, բազմազավակ հայրը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ նման նախազգուշացում չի եղել։ Այս պահին ստիպված են հարմարված խնդիրները հերթով լուծելով ապրել, մարդկային լեզվով ասած՝ տակից դուրս գալ։


«Փառք Աստծո երեխաները առողջ են,, թեթև հազում են փոքրերը, բայց երևի տնային միջոցներով էլ հնարավոր է դեռ բուժել»,- ասաց ընտանիքի հայրը։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ -ն դեռեւս ապրիլին զգուշացրել էր ջրամբարից ջուր թողնելու ու Ձորագետի, Դեբետի վարարումների մասին։ Ավելին, 2024 թվականի ապրիլի 19-ին անգամ մարզեպետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել հնարավոր վարարման մասին ու սահմանափակվել այդքանով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր