«Zil»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և կողաշրջվել. վարորդը արգելափակվել է խցիկում
Հունիսի 2-ին, ժամը 18:30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Զառ-Սևաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Zil» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և կողաշրջվել. վարորդը արգելափակվել է խցիկում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա. Գ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հիդրավլիկ գործիքների օգնությամբ բեռնատարից դուրս են բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնությանը: