Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն          «ՀԷՑ» աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչվել       Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է    

03 հուն 2024 10:12

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ կառավարությանը ցուցաբերել զսպվածություն

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ կառավարությանը ցուցաբերել զսպվածությունՄենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս երկրների կառավարություններին ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Լեմկինի Ցեղասպանության ինստիտուտը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու ոստիկանական ուժերի կողմից անհնազանդության մասնակիցներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերին։ 

«Մինչ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ որոշում է կայացրել Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը տեսնում է այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես աչքի տակ ունենալով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավումն ու 120 000 հայերի բռնի տեղահանումը,որը հաջորդեց դրան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր