2020-2023թթ Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները նույն ցեղասպանության շարունակությունն են 21-րդ դարում          Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է,, այլ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու գրավական       Հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, ահա թե ինչպես պիտի վառ պահենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը    

03 հուն 2024 13:20

Տեսանյութ.Ֆաշիստ ե՞ք լրիվ, ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա. Արցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա են արել

Ֆաշիստ ե՞ք լրիվ, ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա.. Արցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա են արելԱբովյան քաղաքում խուզարկության անվան տակ տակնուվրա են արել քաղաքացու տունը։

Փաստաբան Վահե Եփրիկյանի հրապարակած տեսանութւոմ երևում է, թե ինչպես են հանել ու դեն նետել անկողինները, ներքնակները, դատարկել խոհանոցի բոլոր դարակները։

«Ի՞նչ էին փնտրում, չափազանց հետաքրքիր է, այն էլ առավոտ կանուխ, մանկահասակ երեխայի ներկայությամբ»,-ասում է փաստաբանը։

Եփրիկյանը ներկայացնում է հեռախոսազրույցից մի հատված, որը հիմք է դարձել նման խուզարկության որոշում կայացնելու համար։

Արձագանքելով Եփրիկյանի հրապարակած տեսանյութին՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է, որ այդ տանն արցախցիներ են ապրում։

«Արցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա են արել «խուզարկության» անվան տակ։

ՀԿԳ քննիչ Դավիթ Փարվանյան, իմ նախկին ուսանող, Արցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա եք արել «խուզարկության» անվան տակ։ Մանկահասակ երեխայի ներկայությամբ, որը բարձր ջերմություն ուներ։ Ֆաշիստ ե՞ք լրիվ։ Ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա։ ալիևից ե՞ս պարգև ակնկալում, թե՞ ումից»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր