Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

03 հուն 2024 14:00

Տեսանյութ.Սրբազանի շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա, եթե պահանջի նախկին նախագահներին դուրս գալ քաղաքական գործունեությունից

Սրբազանի շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա, եթե պահանջի նախկին նախագահներին դուրս գալ քաղաքական գործունեությունից«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը հրապարակված տեսանյութում մանրամասներ է ներկայացրել իր և Բագրատ Սրբազանի հանդիպումից և ներկայացրել ԼՀԿ-ի առաջարկը։

«Մենք ասել ենք, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի: Նա պետք է ոչ միայն դա արձանագրի, այլև ցույց տա: Միջազգային չափանիշ կա, ասում է, որ դատավորը պետք է ոչ միայն լինի անկախ, այլև երևա անկախ։ Նույն բանն ասել եմ Սրբազանին, այդ դեպքում շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա»,-նշում է նա։

Մարուքյանը նշում է, թե իրեն ասում են՝ ինչպե՞ս կարող է Սրբազանն այդ երաշխիքը տալ: «Իմ տարբերակը հետևյալն է՝ Սրբազանը կարող էր հայտարարել, որ դիմում է նախկին 20 տարվա իշխանությունների ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և ասում է՝ ես ձեզ խնդրում եմ, պահանջում եմ՝ դուք հայտարարեք, որ դուրս եք գալիս ընդհանրապես քաղաքական գործունեությունից, դուք դուրս եք դնում ձեզ քաղաքական գործընթացներից, նաև՝ ձեր ընտանիքի անդամները:

Սա է ճանապարհը, որ կարող է բերել փոփոխությունների»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր