Որտեղ է հանգստյան օրերին քարոզարշավ անցկացնելու Փաշինյանի թիմը․ «Հրապարակ»          Թարս ապտակից հետո Փաշինյանը «թայմաութ» է վերցրել․ «Հրապարակ»       Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս`Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին․ «Հրապարակ»    

03 հուն 2024 19:08

Երևանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար

Երևանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համարՀայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունների իրականացման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մինսկում «ԵԱՏՄ Պարենային անվտանգություն» լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«ԵԱՏՄ անդամ երկրների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան մեզ հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ցանկանում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունները կյանքի կոչելու համար»,- ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ պարենային անվտանգության հարցը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններից է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր