Այն, ինչ իսրայելական օկուպացիոն ուժերն անում են ողջ աշխարհի աչքի առաջ ցեղասպանության հանցագործություններ են          Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»       Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ»    

04 հուն 2024 12:31

Տեսանյութ.Ըստ Միրզnյանի՝ Արցախի hարցը կnրծանարար մnլnրnւթյnւն է

Ըստ Միրզnյանի՝ Արցախի hարցը կnրծանարար մnլnրnւթյnւն էԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է, ներկայացնում է 2023 թվականի բյուջեի կատարողականն՝ իրենց մասով։ 

Նրան հարց ուղղելու ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ բյուջեն աննպատակ է ծախսվել, քանի որ այն, ինչ գրված է եղել ԱԳՆ ծրագրում, չի կատարվել։

«Նույն ՀԱՊԿ-ի մասով, Արցախի մասով, սահմանազատման հարցի մասով։ Այսինքն՝ արդյունքում դառնում է, որ մենք բյուջեով ծախսեր ենք նախատեսում, բայց չեն կատարվում ծրագրում նշված կետերը։ Փոխարենը կատարվում են Ադրբեջանի պահանջները»,- նկատեց նա։

Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կիսում պատգամավորի գնահատականները։

«Ձեր գնահատականները մոլորություն եմ որակում, եթե ավելի պարզ՝ կործանարար մոլորություն։ Տասնամյակներով մեզ ներարկված մտածելակերպն է, որ մեզ հանգեցրել է այն կոտրած տաշտակին, որի առջև մենք կանգնեցինք վերջին տարիների ընթացքում»,- նշեց նախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր