Սեպտեմբերի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ «Հրապարակ»    

04 հուն 2024 13:33

Տեսանյութ.ՀՀ-ն այժմ շրջադարձային կետում է.Պուտինը չափազանց համբերատար է. Ռուսաստանն էլ շաշկի չի խաղա,

ՀՀ-ն այժմ շրջադարձային կետում է.Պուտինը չափազանց համբերատար է. Ռուսաստանն էլ շաշկի չի խաղա,Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի բիզնեսի և կառավարության փոխազդեցության տեսության և պրակտիկայի ամբիոնի պրոֆեսոր, «Политджойстик» տելեգրամյան ալիքի հեղինակ Մարատ Բաշիրովը Alpha News-ին մեկնաբանել է Երևանում աճող բողոքի ակցիաները գործող իշխանության դեմ, ինչպես նաև Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Փորձագետի խոսքով՝ այժմ Հայաստանում շրջադարձային պահ է, որտեղ չի կարելի սխալվել։
«Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, շրջադարձային պահ է, որտեղ չի կարելի սխալվել։ Մենք չենք կարող սխալվել, քանի որ տեսնում ենք, թե ինչ արագությամբ է փոխվում աշխարհը և ինչպես են տարբեր ուժեր փորձում երկրներին իրենց կողմը քաշել։ Հայաստանն ընկել է նման կիզակետում, և այսօր պետք է պատասխանատու ընտրություն կատարել։ Ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանն այդ պատասխանատու ընտրությունը կատարում է ոչ հօգուտ քաղաքացիների, այլ դա անում է ինչ-ինչ նկատառումներից ելնելով։

Ես դավադիր վարկածների կողմնակից չեմ, բայց, այնուամենայնիվ, երևում է Ռուսաստանից անջատվելու, Իրանից անջատվելու միտումը։ Մի կողմից՝ զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային, մյուս կողմից՝ Հայաստանի ռեսուրսները կոնսոլիդացնելու փորձ չկա։

Հայաստանը հսկայական Սփյուռք ունի և Մոսկվայում, և Ֆրանսիայում, և Միացյալ Նահանգներում, բայց մենք ձեզ հետ միասին չենք տեսնում այս հատվածը։ Պետությունը պետք է պաշտպանի իր ժողովրդին։ Արդյոք Փաշինյանն այսօր լիարժեք պաշտպանո՞ւմ է իր ժողովրդին։ Ես, անկեղծ ասած, կասկածում եմ»,-ասել է Բաշիրովը:

Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ փորձագետը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները ցարի ժամանակներից ի վեր միշտ շատ համբերատար են եղել։

«Հայաստանն Ուկրաինայից կամ Վրաստանից տարբերվում է նրանով, որ անկլավ է։ Այսինքն՝ Հայաստանն ունի շատ բարդ տարածքային ներկայություն և հսկայական կախվածություն հարևաններից։ Այդ հարևանների մեջ շատ երկար ժամանակ եղել և մնում է Ռուսաստանը։
Ռուսաստանի իշխանությունները քաջ գիտակցում են Հայաստանի կախվածությունն իր տարածքային դիրքից։ Ռուսական իշխանությունները, ցարի ժամանակներից ի վեր, միշտ շատ համբերատար են եղել։ Նախագահ Պուտինը չափազանց համբերատար է։ Ռուսաստանը շաշկի չի խաղա, քանի որ մեծ թվով հայեր միաժամանակ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի քաղաքացիներ են, մենք ունենք հսկայական Սփյուռք։ Ռուսաստանը միշտ հիշում է, որ հայ ժողովուրդն այն ժողովուրդներից է, որը հիմնարար նշանակություն ունի ՌԴ-ի համար»,-նշել է Բաշիրովը։

Alpha News-ը փորձագետի հետ քննարկել է նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպանի այցը Բուչա, Թուրքիայի և Ադրբեջանի մտահոգությունները Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի հրաժարումը ընդունել Ռուսաստանի օգնությունը ջրհեղեղի հետևանքների վերացման համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր