Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դրական կամ բացասական զարգացումներից          ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը       ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծը մերժվեց, ՔՊ–ն դեմ քվեարկեց    

04 հուն 2024 17:52

Ուկրաինայում գտնվող ցանկացած ֆրանսիացի զինվորական՝ հրահանգչի կամ վարձկանի կարգավիճակով, օրինական թիրախ է ՌԴ-ի համար

Ուկրաինայում գտնվող ցանկացած ֆրանսիացի զինվորական՝ հրահանգչի կամ վարձկանի կարգավիճակով, օրինական թիրախ է ՌԴ-ի համարՈւկրաինայում գտնվող ցանկացած ֆրանսիացի զինվորական՝ հրահանգչի կամ վարձկանի կարգավիճակով, օրինական թիրախ է Ռուսաստանի Դաշնության համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Ինչ վերաբերում է ֆրանսիացի հրահանգիչների հարցին, ես հիմքեր ունեմ ենթադրելու, և կան բազմաթիվ կոնկրետ փաստեր, որ նրանք արդեն աշխատում են Ուկրաինայում։ Անկախ նրանից, թե ովքեր են նրանք՝ Ֆրանսիայի զինված ուժերի զինվորականներ, թե պարզապես վարձկաններ, նրանք օրինական թիրախ են մեր զինված ուժերի համար»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ Reuters-ը,վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրները, հայտնել էր, որ Ֆրանսիան կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա արդեն այս շաբաթ՝ չնայած Ռուսաստանի հետ անմիջական բախման վտանգի։ Սկզբնական փուլում Փարիզը կարող է ուղարկել սահմանափակ թվով հրահանգիչներ, իսկ հետո նախատեսում է թիվը հասցնել մի քանի հարյուրի։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ այս առաքելությունը չի գործելու Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր