Ինչպե՞ս են կենդանակերպի նշանները դրսևորում իրենց, երբ սիրային հարաբերություն են սկսում          Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հուն 2024 10:20

Հրդեհ է բռնկվել նորակառույց չբնակեցված շենքերից մեկի 20-րդ հարկում

 Հրդեհ է բռնկվել նորակառույց չբնակեցված շենքերից մեկի 20-րդ հարկումՀունիսի 4-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում գտնվող նորակառույց շենքերից մեկի վերջին հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի նորակառույց (չբնակեցված) շենքերից մեկի 20-րդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 21։55-ին։ Այրվել է մոտ 60 քմ շինանյութ և մոտ 10 քմ՝ ջերմահարվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր