Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

05 հուն 2024 11:59

Հայաստանը դադարեցրել է ՌԴ-ի հետ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջոցով շփումները. Գալուզին

Հայաստանը դադարեցրել է ՌԴ-ի հետ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջոցով շփումները. ԳալուզինՀայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ-ի հետ շփումների նկատմամբ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջոցով, ինչը Արևմուտքի ճնշման արդյունքն է:

Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«2023 թվականի նոյեմբերից ի վեր ԱԳ նախարարների հանդիպումներ չեն եղել։ Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների մեկ այլ պլան մշակելու և կնքելու վերաբերյալ: Գերատեսչություններում նկատելիորեն նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։

Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք խնդրահարույց հարցերի և գրգռիչների վերացման ուղղությամբ աշխատելու Հայաստանի իշխանությունների հրապարակային մտադրությունը, մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Գալուզինը։

Միաժամանակ փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում։

«Օրերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակներում, տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- նշել է փոխարտգործնախարարը։

Նա հավելել է, որ առևտրատնտեսական ոլորտում երկրներն ունեն ամենազգալի արդյունքները:

«Տնտեսական համագործակցության երկկողմանի միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ է աշխատում փոխվարչապետների՝ Ալեքսեյ Օվերչուկի և Մհեր Գրիգորյանի համագործակցությամբ»,-եզրափակել է Գալուզինը:
«Այսօր Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող են մեղմացվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնի ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացման միջոցառումների համալիր իրականացնելու առաջարկին: Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,-հայտարարել է դիվանագետը:

Ինչպես ընդգծել է Գալուզինը, ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր