Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

05 հուն 2024 13:45

Տեսանյութ.Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին.հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարը՝ Սրբազանին հայհոյելու մասին

Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին.հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարը՝ Սրբազանին հայհոյելու մասինՎերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ ձեր տեղակալը արգելել է երեխաներին երգել և հայհոյել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, հերքումն էլ չեմ տեսել: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:
«Այդ կոռեկտության հարցը արդյոք քննարկվել է ձեր նախարարությունում, թե՞ դա դա ձեր նախարարության հետ ոչ մի կապ չունի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանն ասաց, որ այն ինչ վկայակոչում է Խաչատրյանը, դրա վերաբերյալ փոխնախարարը տվել է բավականին ծավալուն պարզաբանումներ, որոնք հրապարակվել են:

«Պետք է ասեմ, որ այն ինչ վկայակոչում եք, ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ, և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ դա իր խնդիրն է, և դա բարդել որևէ այլ կառույցի վրա ուղղակի անարդար է:
Ինչ վերաբերում է հայհոյանքներին՝ հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ: Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները չեն հայհոյում և նման բան ուղղակի տեղի չի ունեցել»,- ասաց նախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր