Բավրայի անցակետում հայտնաբերվել է Լեհաստանի իրավապահների մեղադրանքով հետախուզվող          Պուշկին-Աբովյան խաչմերուկում բախվել են «Mercedes G»-ն և «BMW»-ն       Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին    

06 հուն 2024 16:06

Ըստ ԱՎԿ-ի Հայաստանում ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծություններինը՝ աճում

Ըստ ԱՎԿ-ի Հայաստանում ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծություններինը՝ աճում2024թ․-ի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների քանակը կրճատվել է, իսկ ամուսնալուծություններինը՝ աճել։

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2023-ի համեմատ այս տարի հունվար-ապրիլին 82-ով կրճատվել է ամուսնությունների քանակը. Մասնավորապես գրանցվել է 5 186 ամուսնություն։

Փոխարենը ամուսնալուծությունների քանակը 2023-ի հունվար-ապրիլի համեմատ ավելացել է 59-ով:

Հանրապետությունում 2024թ. հունվար-ապրիլին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 1 479 դեպք` 2023թ. հունվար-ապրիլին արձանագրված 1 420-ի համեմատ:

Նշենք նաև, որ վերջին 4 տարվա ընթացքում ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2021-ին՝ 5 537 դեպք, իսկ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2022թ-ին՝ 1 492 դեպք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր