Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները          Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը       Տեսանյութ.«Պայքարը շարունակվում է». մեկնարկել է ավանդական ջահերով երթը    

06 հուն 2024 23:07

Խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության. Ալիևը նախապայմաններ է առաջ քաշում

Խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության. Ալիևը նախապայմաններ է առաջ քաշումԵրևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընդունելով թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին:

Նա նշել է, որ երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին.

«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր