Արագածոտնի մարզում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը          Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover» և «Honda» մոպեդ, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց       Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին    

10 հուն 2024 21:50

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է ԵրևանՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն ավելի վաղ Մոսկվա էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Երևան, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Երևանում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր մայիսի վերջին:

«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է կոնսուլտացիաների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է», – ասել է Միխայիլ Գալուզինը։

ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր