Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

11 հուն 2024 11:51

Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել. Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկե սարերի խոստումներ

Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել. Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկե սարերի խոստումներԱրևմուտքը լուրջ ճնշում է գործադրում Անդրկովկասի երկրների, մասնավորապես Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Հայաստանի վրա։

Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, Արևմուտքն օգտագործում է ֆինանսատնտեսական ներուժը՝ պարտադրելու իր հակառուսական մոտեցումները՝ Ռուսաստանի Դաշնությանը Հարավային Կովկասից դուրս մղելու անիրատեսական ցանկության պատճառով։ Ռուսական կողմը, ըստ Գալուզինի, Հայաստանին համարում է իր ամենամոտ դաշնակիցը, որպես իր շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում՝ թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների, թե՛ երկկողմ պայմանագրերի շրջանակներում։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում։

«Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել, ոչ մի արևմտյան երկիր առանձին-առանձին, ոչ էլ Արևմուտքն ամբողջությամբ։ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկե սարերի խոստումներ, հնազանդություն, հետո ոչինչ՝ երկիրը և նրա ղեկավարությունը թողնելով բախտի քմահաճույքին»,- եզրափակել է Գալուզինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր