Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի, Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն          Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին       Զելենսկին ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա հասկանում է, որ երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ    

11 հուն 2024 17:07

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները. Լուսանկարներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքներըՄայր Աթոռի Տեղեկատվական համակարգը տեղեկացնում է

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեցին Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները: 

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին, հայցեց Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը ԳՀԽ-ի հերթական ժողովն արդյունավետ կերպով անցկացնելու համար։ 

Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և ներքաղաքական զարգացումներին, Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ 

Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական  տարաբնույթ հարցեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր