Հիմա եկել, ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անե՞լ, կղերաֆեոդալական էլիտային ասում եմ՝ չեք կարող

«Հիմա եկել են, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, անզոր եք»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովրդից ծնված ու ժողովրդից սնվող լեգիտիմության առաջ ընդդիմությունն ուղղակի անզոր է։
«Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։