Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

17 հուն 2024 10:20

Հնդկաստանում մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել, կան զոհեր ու վիրավորներ

Հնդկաստանում մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել, կան զոհեր ու վիրավորներՀնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաներջին։

Միջադեպի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն ըստ ndtv.com-ի՝ ողբերգական վթարի հետևանքով զոհվել է մարդատար գնացքի հինգ ուղևոր, առնվազն 25 մարդ վնասվածքներ է ստացել։

Բաներջիի հաղորդմամբ՝ բժիշկներն ու փրկարարական թիմերն արդեն դեպքի վայրում են։ Նախնական տեղեկություններով՝ բեռնատար գնացքը բախվել է Kanchenjunga Express մարդատար գնացքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր