Այսօրվա հավաքը՝18։30-ին, շատ կարևոր է.կարևոր արձանագրումներ պիտի անենք

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 18։30-ին, հանդիպում ենք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
Սա շատ կարևոր հավաք է մեզ համար։ Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ նույնպես փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերը քննարկելուց։ Բայց, միևնույն է, պետք է հավաքվենք և կարևոր արձանագրումներ անենք։
Բացի այդ, պետք է բռունցվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները։ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը։
Եվ ուրեմն՝ մեծ հավաք ժամը 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում»,- ասվում է հայտարարությունում։