Եթե ՀՀ քաղաքացին ստացել է այլ պետության քաղաքացիություն, իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականություն սահմանված չէ          Ծխախոտի տուփերը սկսել են հանդես գալ նոր տեսքով. այլևս չկա խեժի և նիկոտինի պարունակության քանակական ցուցանիշների մասին տեղեկություն       Տեսանյութ. Մինչև նոյեմբեր՝ իշխանափոխություն․ Սրբազան    

20 հուն 2024 12:16

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը, կա 1 զnh, վիրավnրներից 3-ը երեխաներ են

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը, կա 1 զnh, վիրավnրներից 3-ը երեխաներ ենԱյսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սերյոժա Հովակիմյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 43-ամյա Վիգեն Հովսեփյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Նիվա»-ի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Արթուր Հ.-ն, 8-ամյա Կարեն Հ.-ն, և 15-ամյա Արեգ Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այսօր՝ ժամը 08:30-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ վիրավորներից Ս. Հովակիմյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Նիվա»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել և «Արմեդ» հոգեբուժական և նարկոլոգիակա ռեգիստրում եղել է հաշվառված. ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Նիվա»-ի վարորդը, ով բախվել է «Ford»-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր