Հունիսի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում       Հունիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

21 հուն 2024 14:38

Տեսանյութ.Մեր առավելությունն են Հհ-ի աշխարհագրական դիրքը և հարուստ մշակույթը.Նրանք, ովքեր կան մեր կողքին, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?

«Փոքր պետությունները շահում են միություններում, եթե դրանք նվաճված պետություններ չեն։ Եթե մեծ, հզոր պետությունները նվաճող, շահագործող չեն՝ այո, կարելի է շահել»,- ասաց ԳԽ նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով՝ մեծ պետությունները նույնպես շահում են Հայաստանի նման փոքր պետություններին ընդունելով Եվրոպական միություն։

«Օրինակ, Եվրոպացիները նույնպես շահում են։ Մեր նման դաշնակից և գործընկեր ունենալը նրանց արժանապատվության հարցն է, և դրա համար նրանք ինչ-որ բան պետք է զիջեն։ Օրինակ՝ անվտանգության դոնոր լինեն մեզ համար»,- ասաց Արշակյանը՝ արձանագրելով, որ մեր առավելությունն են Հայաստանի աշխարհագրական դիրքը և հարուստ մշակույթը։

«Մեր արժանապատվությունը չի վնասվում, երբ որ մենք դիմում ենք Եվրոպային։ Պետք է ասեմ, որ նրանք հրավիրել են մեզ, մենք անկոչ չենք։ Նրանք, ովքեր կան մեր կողքին, չեն ցանկանում, որ մենք գնանք, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?»,-ասաց Ազատ Արշակյանը։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր