ՔՊ-ն լիդերային ուժ է և կուսակցության ղեկավարն է որոշում ում քանի ձայն տալ, ով որտեղ պետք է լինի ցուցակում          Մեծ Պահքի առաջին շաբաթվա չորեքշաբթի օրը կկատարվի Ապաշխարության կանչելու կանոնը       Տղամարդու ծննդյան ամիսը ինչ կարող է պատմել նրա հետ սպասվելիք կյանքի մասին    

27 հուն 2024 11:34

Քամու հետևանքով Երևանում և մի շարք մարզերում ծառեր են տապալվել, վնասվել տանիքներ. Լուսանկարներ

Քամու հետևանքով Երևանում և մի շարք մարզերում ծառեր են տապալվել, վնասվել տանիքներՀունիսի 26-ին, ժամը 16:55-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, մետաղյա թիթեղներ, գազատար խողովակներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների ապամոնտաժման, ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր