Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

29 հուն 2024 14:47

Իրանը նախազգուշացրել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասին, եթե...

Իրանը նախազգուշացրել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասին, եթե...ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով նախազգուշացրել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասին, եթե Իսրայելը լիածավալ ագրեսիա սկսի Լիբանանի դեմ։

«Չնայած Իրանը հոգեբանական պատերազմ է համարում սիոնիստական վարչակարգի քարոզչությունը Լիբանանի դեմ հարձակման մտադրության մասին, եթե նա սկսի լիածավալ ռազմական ագրեսիա, կսկսվի բնաջնջման պատերազմ։ Բոլոր տարբերակները, ներառյալ Դիմադրության բոլոր ճակատների լիակատար մասնակցությունը, բանակցությունների սեղանին են»,- նշվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում, որը հրապարակվել է Х-ի միկրոբլոգում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր