Նշված չափաքանակները գերազանցելու դեպքում սպառողին կվճարվի տույժ.Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ          Խարդախությամբ հավաքագրել, Դուբայ է փոխադրել կանանց, վտանգավոր բռնություն գործադրելով, ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել մարմնավաճառությամբ վաստակած գումարներին       «Ախպերս ինչ եք անում» արտահայտության համար ոստիկանները Օգանովսկու որդուն պառկեցրել են գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից    

01 հուլ 2024 12:30

Տեսանյութ. Սիրիացի տղшմшրդը բռնшբшրել է 6-ամյա երեխшյի, ինչն էլ պատճառ է դարձել միգրանտների ջարդերի՝ բնակչության կողմից

Սիրիացի տղամարդը բռնաբարել է 6-ամյա երեխայի, ինչն էլ պատճառ է դարձել միգրանտների ջարդերի բնակչության կողմիցԳիշերը թուրքական Կայսերիում միգրանտների ջարդեր են տեղի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անկարգությունների պատճառ են դարձել լուրերն այն մասին, որ սիրիացի տղամարդը բռնաբարել է 6-ամյա երեխայի։

Տեղի բնակիչները դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով արտաքսել գաղթականներին։ Նրանք վանկարկել են «Էրդողան, հրաժարական տուր» կարգախոսը՝ դրանով իսկ բողոքելով թուրքական իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ։

Բողոքի ցույցերը վերածվել են ջարդերի. ցուցարարները սկսել են հարձակվել միգրանտների վրա` ջարդուփշուր անելով և հրկիզելով սիրիացիների տները, խանութներն ու մեքենաները։

Կայսերիում իշխանությունները լրացուցիչ ոստիկանական ուժեր և հատուկ տեխնիկա են բերել անկարգությունները կանխելու համար։ Ջարդերներին փորձել են ցրել ջրցան մեքենաների միջոցով։

Դեպքի վայր են ժամանել Կայսերի նահանգապետը և ոստիկանության Կայսերիի բաժնի պետը։ Նրանք փորձել են հանգստացնել հավաքվածներին՝ վստահեցնելով, որ 6-ամյա աղջկան բռնաբարելու մեղավորները խստագույնս կպատժվեն։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր