Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 հուլ 2024 12:04

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են կրակված 10-ից ավելի պարկուճներ

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են կրակված 10-ից ավելի պարկուճներԵրեկ՝ հուլիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ են հնչել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ։

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր