Երևանում ծեծել են քաղաքացուն, սափրել գլուխը, ստիպել, որ խոզանակով մաքրի զուգարանը, ապա՝ նույն խոզանակով՝ ատամները

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 24-ին Մուշեղ Գ․-ն և Արա Մ․-ն Երևան քաղաքի Նոր Արեշի փողոցի բնակարաններից մեկում Ռուբեն Հ․-ին ապօրինի ազատությունից զրկելուց և ֆիզիկական ցավ պատճառելուց բացի նույն ժամանակահատվածում սափրել են Ռուբեն Հ․-ի գլուխը, ստիպել են, որ մերկանա և ատամի խոզանակով մաքրի զուգարանը, միաժամանակ նրան կրկին ծեծի ենթարկել, որից հետո ստիպել են զուգարանը մաքրած խոզանակը քսի իր ատամներին։ Այդ կերպ Ռուբեն Հ․-ին պատճառելով նաև ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ, ոստիկանները կարճ ժամանակում պարզում են դեպքի վայրը և համագործակցեկով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քնիչների, քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ հայտնաբերում են Մուշեղ Գ․-ին և Արա Մ․-ին և բերման ենթարկում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Քննիչը նրանց 2 ամսով կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել է:
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև այդ ամենը հաստատող տեսանյութը։