10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

06 հուլ 2024 13:18

Թե որքան թույներ կարող են կանացի տակդիրներից յուրացվել օրգանիզմում

Թե որքան թույներ կարող են կանացի տակդիրներից յուրացվել օրգանիզմումԲերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց հիգիենիկ տակդիրները թունավոր մետաղներ են պարունակում՝ կադմիում, արճիճ եւ մկնդեղ։ Հետազոտությունը հրապարակվել է Environment International (EnvInt) գիտական ամսագրում։

Տակդիրները հատուկ մտահոգություն են առաջացնում, քանի որ հեշտոցի լորձաթաղանթը քիմիական աբսորբցիայի ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մարմնի մյուս մասերը։ Բացի այդ, այդ պարագաներից օգտվում է կանանց 50-80 տոկոսը դաշտանի ժամանակ։

Հայտնի է, որ թունավոր մետաղները բարձրացնում են տկարամտության, անպտղության, դիաբետի, քաղցկեղի եւ հղիության տարբեր բարդությունների վտանգը։ Դրանք կարող են վնասել լյարդը, երիկամները եւ ուղեղը, ինչպես նաեւ սիրտ- անոթային, նյարդային եւ էնդոկրին համակարգերը։

Հետազոտողները գնահատել են 16 մետաղների (մկնդեղ, բարիում, կալցիում, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ, երկաթ, մանգան, սնդիկ, նիկել, սելեն, ստրոնցիում, վանադիում եւ ցինկ) մակարդակները 14 տարբեր մակնիշների 30 տակդիրներում։

Պարզվել է, որ մետաղներն առկա են եղել բոլոր տեսակի տակդիրներում։ Ոչ մի պարագա չի ունեցել մետաղների մեծ մասի ավելի փոքր խտություն։ Արճիճի մակարդակներն ավելի բարձր են եղել ոչ օրգանական տակդիրներում, բայց մկնդեղն ավելի շատ է եղել օրգանական տեսակներում։

Գիտնականների խոսքով՝ վնասակար մետաղները կարող են տակդիրներում հայտնվել մի քանի ճանապարհով. բամբակե հումքը կարող է այդ նյութերը կլանել ջրից, օդից կամ ընդերքից մոտակա աղտոտողից (օրինակ, եթե բամբակն աճել է արճճի գործարանի կողքին)։ Կամ թույները միտումնավոր ավելացրել են արտադրության ժամանակ որպես պիգմենտ, սպիտակեցնող, հակաբակտերիալ միջոց կամ այլ բաղադրիչ։
Առայժմ պարզ չէ, թե նպաստում են արդյոք այս հետազոտության ընթացքում հայտնաբերված մետաղները որեւէ բացասական հետեւանքին առողջության համար։

Թիմը մտադիր է ստուգել, թե որքան թույներ կարող են տակդիրներից յուրացվել օրգանիզմում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր