Օգոստոսի 26-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին       Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին    

16 հուլ 2024 15:15

Երևանում պլաստիկ վիրահատությունից օրեր անց հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է․ դուստրը մեղադրում է վիրահատող բժշկին, որն Ուզբեկստանի քաղաքացի է

Երևանում պլաստիկ վիրահատությունից օրեր անց հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է․ դուստրը մեղադրում է վիրահատող բժշկին, որն Ուզբեկստանի քաղաքացի էՄայիսի 31-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կոմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, ոստիկանները տեղում պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 69-ամյա Լուսնթագ Բ․-ն է:

Ոստիկաններին Լուսնթագ Բ․-ի դուստրը հայտնել է, որ մայրը մայիսի 30-ին «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության է ենթարկվել բժիշկ՝ Ուզբեկստանի քաղաքացի 30-ամյա Ռաֆայել Առուշանովի կողմից, ում ասելով վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն պացիենտի մոտ արձանագրվել է սրտի կանգ և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 18-ին մահացել է։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակը կոտրվել է սրտի կանգը վերականգնելու ժամանակ: Մահացածի դուստրը ոստիկաններին հայտնել է նաև, որ իր կարծիքով, մայրը մահացել է բժշկի մասնագիտական անփութության և անգործության հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր