Ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով. Նկատել է, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել են ռուսականով

Տավուշցի տղամարդը, որ նկարահանել է տեսանյութը, նկատել է, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել են ռուսականով։ «Կանգնեցրել են անտառային հատվածում, տրանսպորտային միջոցի համարանիշները փոխարինել ռուսականով, իսկ «կուզովի» վրա գրված մեծ համարները ծածկել պլաստմասե իրով, առաջ եկել դեպի Իջևան»,- հավելեց նա։
Նշենք, որ ադրբեջանական համարանիշով մեքենան Հայաստանի տարածք էր մտել ուրբաթ՝ հուլիսի 12-ին։ Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով՝ Բագրատաշեն անցակետի սահմանապահ ծառայողները չեն պատասխանել քաղաքացու մտահոգող հարցերին: