10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

18 հուլ 2024 18:09

Ինչի՞ց պետք է խուսափել, երբ սիրահարվում եք

Ինչի՞ց պետք է խուսափել, երբ սիրահարվում եք1. Երբեք մի սիրիր ինչ-որ մեկի պոտենցիալ հնարավորությունները:

Սիրել՝ նշանակում է՝ ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին որ նա կա՝ չմտածելով այն մասին, թե ինչպես նրան վերածել սեփական երևակայությանդ ստեղծած կատարելությանը: Այլապես դու կհիասթափվես:

2. Երբեք մի շտապիր նոր հարաբերություններ կառուցել անմիջապես նախկին անհաջող հարաբերություններից հետո:
Դու երբեք ինչ-որ մեկի սեր տալ չես կարող, եթե քեզ պարուրել է վիշտը: Թույլ տուր քեզ ամեն ինչ զգալ ու տանել մինչև նոր հարաբերություններ սկսելդ: Դու երբեք ամբողջ հոգով չես կարող սիրել, եթե այն մինչև այժմ կոտրված է: Ինքդ քեզ ժամանակ տուր:

3. Երբեք մի համաձայնիր լինել նրա հետ, ով քեզ վերաբերվում է ավելի վատ, քան դու արժանի ես:
Դու հիասքանչ ես, ցնցող տեսք ունես: Եվ մի օր ինչ-որ մեկը քեզ կսիրի հենց այնպիսին, ինչպիսին որ դու կաս: Եվ դու արժանի ես նրան, ով քեզ այնպիսի սեր կտա, որին դու արժանի ես:

4. Մի զոհիր քո երջանկությունը միայն հարաբերությունները փրկելու նպատակով:
Իմաստ չկա մնալ նրա հետ, ով քեզ միայն ցավ ու տառապանք է պատճառում: Իմաստ չկա սիրել նրան, ով քո կյանքը միայն ավելի թշվառ է դարձնում:

5. Վերջ տուր բռնվել նրանից, ով արդեն քեզ բաց է թողել:
Երբեմն բռնվելը նույնիսկ ավելի ցավոտ է, քան թողնելը: Սովորիր բաց թողնել, երբ բռնելն արդեն ցավոտ է դառնում: Սովորիր բաց թողնել, քանի դեռ այդ ցավը քեզ չի քայքայել: Փրկիր ինքդ քեզ ու հեռացիր:

6. Դադարիր «Սերը կույր է…» արտահայտությունը՝ որպես արդարացում օգտագործել:
Դա քո հիմարության վատ արդարացումն է: Սերը կույր չէ: Պարզապես դու կարող ես որոշել անտեսել տագնապալի նշանները: Մարդիկ հիմարանում են, երբ սիրահարվում են: Նրանք հակված են մթագնած գիտակցությամբ արարքներ գործել: Այնպես որ, ինքդ քեզ հնարավորություն տուր մտածել, նախքան գլխովին հորձանուտի մեջ նետվելը:

7. Երբեք մի թերագնահատիր քո կանխազգացումը:
Վստահիր քո բնազդներին, երբ սիրահարվում ես: Եթե ինչ-որ բան քեզ հուշում է, որ չարժե նրան վստահել, ուրեմն զգույշ եղիր:

8. Մի փակիր քեզ, մի չարացիր հոգեկան ցավի պատճառով:
Չոր լինելն ու ուժեղ լինելը երկու տարբեր բաներ են: Այնպես որ, սովորիր ընդունել հարաբերություններն ավարտվելու հանգամանքը: Երջանիկ եղիր: Նշանակում է՝ հենց այդպես էլ պետք է լիներ:

9. Երբեք առանց լուրջ մտադրությունների մի հանդիպիր ինչ-որ մեկի հետ:

10. Երբեք զգացմունքների վրա հիմնված որոշումներ մի ընդունիր:
Մտածիր սրտով, սիրիր գիտակցությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր