Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

20 հուլ 2024 14:09

Շատ բան կարող է տեղի ունենալ սկսած Ադրբեջանին նոր տարածքների հանձնումից, հանրաքվեից և զինված հակամարտությունից, բայց չի լինի ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնում.«Rybar»

Շատ բան կարող է տեղի ունենալ սկսած Ադրբեջանին նոր տարածքների հանձնումից, հանրաքվեից և զինված հակամարտությունից, բայց չի լինի ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնում.«Rybar»Հայ-ռուսական հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հայկական մամուլում հրապարակումները «աչքերին թոզ փչել է, ոչ ավելին», կարծում է «Rybar» հեռագրային ալիքը, գրում է eadaily.com-ը։ «Հայկական ռադիոյի» մասին կատակը նոր գույներ է ստացել. «Հրապարակ» թերթը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է այս աշնանը Հայաստանը վերադարձնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ուղի։


«Հայաստանի շուրջ շատ բան կարող է տեղի ունենալ սկսած Ադրբեջանին նոր տարածքների հանձնումից, հանրաքվեից և զինված հակամարտությունից, բայց, իհարկե, չի լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնում։ Անգամ հաշվի չառնելով այն փաստը, որ Փաշինյանի վարչակազմը շատ է խառնել ամեն ինչ վատ խոսելով Ռուսաստանի Դաշնության մասին, Հայաստանի իշխանություններն իրենց որոշումներում հեռու են ինքնիշխան լինելուց։ Եվ նրանք, ովքեր վերահսկում են Փաշինյանին և ընկերներին, ներկայումս շատ բան են դրել խաղասեղանին, որպեսզի հենց այնպես այդ ամենը կորցնեն»,- կարծում են «Rybar»-ի հոդվածագիրները:


Այնպես որ, շարունակել է «Rybar»-ը, այս ամենը Հայաստանի ղեկավարության կողմից միտումնավոր լցոնում է տեղեկատվական դաշտ Ռուսաստանի զգոնությունը թուլացնելու նպատակով։ Այսպես ասած աչքերին թոզ են փչում, բայց ոչ ավելին։


Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր eadaily.com-ը երևանյան «Հրապարակ» թերթը տեղեկություն էր տարածել, որ Փաշինյանը վերջերս նեղ շրջանակում, առանց փակագծեր բացելու, ասել է, որ աշնանն արտաքին քաղաքական ճակատում անսպասելի գործընթացներ են սպասվում։


«Ազդանշաններ կան, որ նա մտադիր է որպես «անառակ որդի» վերադառնալ «Մայր Ռուսաստանի գիրկը» քանի որ Եվրամիությունը չի ընդունել Հայաստանին, չի ֆինանսավորել և քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ և չի արել ոչինչ անվտանգության բավարար երաշխիքներ տալու հարցում»,- գրել էր հրատարակությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր