Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը․ «Հրապարակ»
![Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը](https://hayacq.com/uploads/posts/2024-07/1721710892_karen-saruxanyan.jpg)
Սարուխանյանի «հաղթանակին» նպաստել է նաեւ այն, որ ավագանու հեռացվող անդամներից 2-ն անցնում են քրգործերով․ Աղասի Մաթեւոսյանը` Համբարձում Մաթեւոսյանի հորեղբորորդին, մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ` անցած փետրվարին անգամ 2-ամսյա կալանք կրեց։ Երվանդ Խանամիրյանն էլ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու գործով է անցնում։ Խոսքը հայտնի պատմության մասին է, երբ արհեստավորին շան բունն էին նետել, ծեծել, կրակել։
ՔՊ-ում ասում են, որ Սարուխանյանն իրեն տեսնում է Գյումրու հաջորդ քաղաքապետ եւ հերթական ընտրություններից 2 տարի առաջ քաղաքում իր դիրքերն է ամրապնդում։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ին հաջողվել է նաեւ Սամվել Բալասանյանի հետ գալ համաձայնության, որ առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց օգտին աշխատի, եւ չի բացառվում, որ աշնանը անվստահության միջոցով հեռացնեն գործող քաղաքապետին՝ նրան փոխարինելով Բալասանյանի քրոջ դուստր Լուսինե Սանոյանով, ով զբաղեցնում է փոխքաղաքապետի պաշտոնը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում