Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ          Փնտրվում են դավաճաններ, անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում «Հրապարակ»       Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»    

27 հուլ 2024 15:31

Երիտասարդ ամուսինների ու նրանց տղայի մահվան պատճառ դարձած կասկածյալը վթարից հետո փախել է Վրաստան

Երիտասարդ ամուսինների ու նրանց տղայի մահվան պատճառ դարձած կասկածյալը վթարից հետո փախել է ՎրաստանSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Լոռու մարզում ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, երբ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է եղել, դիմել է փախուստի և լքել է ՀՀ պետական սահմանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նա կարճ ժամանակում է հասցրել լքել ՀՀ սահմանը, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայում՝ առջևի նստատեղի աջ կողային հատվածում, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված:

Նրա հետ վթարի պահին եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Ավագյանը, ում ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ մեքենայի սրահում գտնվող թմրանյութի նմանվող զանգվածը պատկանում է իրեն և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:

Թմրանյութի հայտնաբերման փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Ա. Ավագյանի հետ  ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «BMW X3»-ի վարորդը վարսավիր է:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Ջաջուռի ոլորաններում, բախվել էին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր