Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 օգոս 2024 09:31

Ինչ է սպասվում դատական համակարգից հեռացված Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող 200 քրեական գործերին. «Ժողովուրդ»

Ինչ է սպասվում դատական համակարգից հեռացված Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող 200 քրեական գործերին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն 17 օր է, ինչ դադարեցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, ու դատավորները մտահոգված սպասում են, թե համակարգը լքած դատավորի վարույթում գտնվող շուրջ 200 քրեական գործերը գործող դատավորների մեջ ում, ինչպես են բաշխվելու։ Ասել է թե՝ դատավորը 2 շաբաթից ավելի՝ է հեռացվել է համակարգից, սակայն նրա վարույթով անցնող անձանց ճակատագիրը դեռեւս օդից կախված է մնացել։

Նշենք, որ դատավորի լիազորությունները դադարեցվեցին, քանի որ արդարադատության նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր