Չենք դրել պետական քաղաքականության օրակարգում ցեղաuպանության ճանաչման պահանջ, բայց չենք ուրացել անցյալը          Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական ​​այցով կժամանի Հայաստան       Ադրբեջանը ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը    

27 օգոս 2024 19:03

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է խորհրդարանական ընտրությունների օրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է խորհրդարանական ընտրությունների օրըՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես հայտարարել է խորհրդարանական ընտրությունների օրը։

Դրանք կանցկացվեն հոկտեմբերի 26-ին.

«Առաջին հերթին ես ուզում եմ հրամանագիր ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին»,- ասել է նախագահը ճեպազրույցի ժամանակ։

Նախընտրական քարոզարշավի մեկնարկը և ընտրությունների օրը պաշտոնապես հայտարարվում են 60 օր առաջ։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ընտրությունները երկրում անցկացվում են հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։

Այս խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն էլեկտրոնային քվեարկության համակարգով։ Ընտրություններն ամբողջությամբ կանցնեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։ Օրենսդիր մարմին կմտնեն այն կուսակցությունները, որոնք կհավաքեն ձայների առնվազն 5 տոկոսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր