Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

27 օգոս 2024 20:54

Բնական բաղադրատոմսեր՝ ոտքերի քրտնարտադրությունից ազատվելու համար

Բնական բաղադրատոմսեր՝ ոտքերի քրտնարտադրությունից ազատվելու համարՈտքերի առատ քրտնարտադրությունը շատ տհաճ խնդիր է, որից հարկավոր է հնարավորինս արագ ազատվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական երկու բաղադրատոմս, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը:

Գոյություն ունի մի հիանալի եփուկ, որը ոչ միայն անվնաս է ու պարզ, այլև շատ արդյունավետ է և թույլ է տալիս ազատվել տհաճ խնդրից: Հարկավոր է 100 գրամ կաղնու կեղևին ավելացնել 1 լիտր եռման ջուր և 20 րոպե եփել թույլ կրակի վրա: Այնուհետև եփուկը քամել, իսկ սառելուց հետո ոտքերը դնել այդ եփուկի մեջ:

Հրաշալի արդյունավետ միջոց է նաև կեչու բողբոջների թուրմը, որը պատրաստելու համար անհրաժեշտ է բողբոջները մեկ շաբաթ թրմել օղու մեջ` 1:5 հարաբերակցությամբ: Ստացված լոսյոնը հարկավոր է քսել մաշկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր