Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում, Շահին Մուստաֆաևը Երևանում է    

06 ապր 2017 15:00

Անվնաս ու պարզ բնական բաղադրատոմսեր՝ ոտքերի քրտնարտադրությունից ազատվելու համար

Ոտքերի առատ քրտնարտադրությունը շատ տհաճ խնդիր է, որից հարկավոր է հնարավորինս արագ ազատվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական երկու բաղադրատոմս, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը:

Գոյություն ունի մի հիանալի եփուկ, որը ոչ միայն անվնաս է ու պարզ, այլև շատ արդյունավետ է և թույլ է տալիս ազատվել տհաճ խնդրից: Հարկավոր է 100 գրամ կաղնու կեղևին ավելացնել 1 լիտր եռման ջուր և 20 րոպե եփել թույլ կրակի վրա: Այնուհետև եփուկը քամել, իսկ սառելուց հետո ոտքերը դնել այդ եփուկի մեջ:

Հրաշալի արդյունավետ միջոց է նաև կեչու բողբոջների թուրմը, որը պատրաստելու համար անհրաժեշտ է բողբոջները մեկ շաբաթ թրմել օղու մեջ` 1:5 հարաբերակցությամբ: Ստացված լոսյոնը հարկավոր է քսել մաշկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր