Երևան քաղաքում 7 հազարից ավել երեխա այդպես էլ Սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ          ԼՂ-ից բռնի տեղահանվածները կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարից       Զանգեզուրյան միջանցքի 99-տարվա վարձակալության մասին գործարքը նկարագրված է 1-ին հուշագրի մեջ, որի տեքստը թաքցնում են հայ ժողովրդից    

03 սեպ 2024 15:11

Նույնիսկ Ադրբեջանը չի բացառում արցախահայերի վերադարձը, իսկ այս աթոռը զբաղեցնողը խոսում է միայն հրաժարվելու մասին

Նույնիսկ Ադրբեջանը չի բացառում արցախահայերի վերադարձը, իսկ այս աթոռը զբաղեցնողը խոսում է միայն հրաժարվելու մասին«Փորձ է արվում ապագայից զրկել, բացառել պայքարի հնարավորությունը, վերացնել պայքարի բոլոր հիմքերը: Այդ աշխատանքին առավելապես լծված է ՀՀ, այսպես կոչված, իշխանությունն իր գլխավորով: Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը որևէ կերպ չի անդրադառնում արցախցիների վերադարձի խնդրին և ընդհակառակը արցախցիների վերադարձը համարում է անիրատեսական:

Սրանից ավելի կազմաքանդող, արցախահայության իրավունքների համար պայքարն ուղղակիորեն մեծ հարվածի տակ դնող էլ ի՞նչ կարող է լինել: Նույնիսկ Ադրբեջանն, ինչ-որ ձևականությունների ներքո, դարձյալ խոսում է վերադարձի մասին և այն չի բացառում, իսկ այս աթոռը զբաղեցնողը խոսում է միայն նման ձևակերպումներից հրաժարվելու մասին»,-ասաց Բագրատ Սրբազանը «ԼՂՀ անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:

Նա նաև անդրադարձավ երեկ հրապարակված Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգին:

«Այդ փաստաթուղթն այն տեսքով, որով հրապարակվել է, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն ինչ կատարվեց Տավուշում որևէ կապ և առնչություն չուներ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ, դա հայրենիքի միակողմանի հանձնում էր: Տավուշում զիջումներն արվել են մինչև այդ կանոնակարգի ստորագումը, որը վկայում է, որ սա հակասահմանադրական հանցանք է»,-հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր