Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

04 սեպ 2024 17:24

ԱՄՆ-ն լավ գիտի, թե որոնք են Ռուսաստանի կարմիր գծերը, դրանց հետ կատակելու կարիք չկա

ԱՄՆ-ն լավ գիտի, թե որոնք են Ռուսաստանի կարմիր գծերը, դրանց հետ կատակելու կարիք չկաԱՄՆ-ն լավ գիտի, թե որոնք են Ռուսաստանի կարմիր գծերը, դրանց հետ կատակելու կարիք չկա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ԱՄՆ մտադիր է Ուկրաինային F-16 կործանիչների համար թևավոր հրթիռներ մատակարարել։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Ամերիկացիներն արդեն հատել են իրենց իսկ սահմանած շեմը, և Զելենսկին, իհարկե, տեսնում է դա և օգտվում: Նրանք, ովքեր կատակում են մեր կարմիր գծերի մասին, չպետք է  այդպես վարվեն: Նրանք շատ լավ գիտեն, թե որտեղով են անցնում մեր կարմիր գծերը»,- ասել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր