Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին          Մերժելի է Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները       Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք    

05 սեպ 2024 22:07

Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին

Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ ՓաշինյանինՀՀ իշխանությունը տեղյակ է եղել Արցախի վերջին օրերի մանրամասներից, այդ թվում՝ նախագահի հրաժարականից

Այս մասին 24 News-ին տված հարցազրույցում ասել է Արցախի խորհրդարանի նախկին ղեկավար Աշոտ Ղուլյանը։

«Քանի որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Բաքվի բանտում, ես չէի ցանկանա խոսել այս մասին՝ մտածելով, որ նա կվերադառնա և կտա բոլոր հարցերի պատասխանները, սակայն, քանի որ խնդիրը դարձել է օրակարգային, պետք է նշեմ, որ Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ 

Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել Արցախի անկումից 3-4 օր առաջ տեղի ունեցած բոլոր գործընթացներին, և նրանցից ոչինչ գաղտնի չի պահվել»,-ասել է նա։ 

Ինչ վերաբերվում է Արցախ վերադարձի մասին հնարավորություններին, Ղուլյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները խնդիրը պետք է օրակարգային պահեն, ինչը, ցավոք սրտի, չեն անում, որովհետև անգամ այդ պարագայում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ՀՀ-ն հանդես կգա առավել ակտիվ դիրքերից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր