Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

06 սեպ 2024 11:54

Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները

Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցներըՈրպեսզի ճիշտ հասկանանք մեր վիճակը և կարողանանք ճիշտ կազմակերպել մեր գործը, պետք է ունակ լինենք մեզ նայել կողքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը:

«Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները.

1.Հայ  ժողովրդի էլիտաները չեն կարողանում գտնել հետպատերազմյան վերականգնման բովանդակությունը, ճանապարհը։

2.Հասարակությունը գտնվում է խորը կազմաքանդման մեջ, լիարժեք օտարացած պետությունից։

3.Քաղաքացիների՝ Հայաստանը լքելու ձգտումն աննախադեպ մեծ է։

4.Հասարակությունը մեծ մասամբ չունի կորստի զգացում՝ ո´չ հայրենիքի, ո´չ իր զավակների հանդեպ։ Պետությունը կորցնելու հնարավորությունը աստիճանաբար դառնում է «նոր նորմալություն»։

5.Ֆինանսական խոշոր ռեսուրսների տիրապետողները, նախկին-ներկա ազդեցիկ դեմքերից շատ-շատերը իրենց ընտանիքների համար Հայաստանից դուրս ստեղծել են «պահուստային հայրենիքներ»։

6.Հասարակությունը կորցրել է անվտանգության զգացումը և չի պատկերացնում պետության կորստի իրական-տեսանելի սցենարը, մեխանիզմները, ժամկետները, որոնք ավելի քան իրական են։

Մեր անելիքը, պայքարը պիտի կոնկրետանա այս կետերի տրամաբանությունը փոխելու շուրջ։ Սա է հիմա անելիքը։ Մենք այս իշխանության օրոք ստացել ենք  նոր իրականություն՝ Հայրենական մեծ պարտություն։ Այդ իրականությունը գիտակցելը և դրա հետ հաշտվելը տարբեր բաներ են»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր