Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի կամ ղեկավարման վերադարձ բացառված պետք է լինի

«Մեր կյանքում պետք է վերացվեն այսօրվա իշխանությունների կողմից հանրության ներսում ստեղծած, փայփայած, սնած, պետության, հասարակության ու Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած բոլոր բաժանարար գծերը: Մենք կարող ենք և պետք է վերականգնենք ներքին հաշտությունը, որը եղել է այս պայքարի ամբողջ էությունը և բովանդակությունը: Մեզ անհրաժեշտ է բաց աչքերով սթափ նայել ապագային հենց վաղվանից: Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես դադարեն: Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում: Ի դեպ՝ ավելի նախկին, քան ներկա իշխանությունն է, գոյություն չունի»,- ասաց նա: